Սաուդյան ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել Դհուբաբի շրջանին։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է «Saba» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրին։

«Սաուդյան թշնամական ինքնաթիռները հարվածում են Դհուբաբ շրջանին», — ասվում է հրապարակման մեջ։

Հաղորդվում է խաղաղ բնակիչների շրջանում գրանցված զոհերի մասին։

Հութիների շարժման վերահսկողության տակ գտնվող «Saba» գործակալությունը սեպտեմբերի 10-ին հայտնել էր, որ սաուդյան ավիացիան երկու հարված է հասցրել Եմենի հարավ-արևմտյան Թաիզ նահանգում գտնվող Մոխա քաղաքի միջազգային օդանավակայանին։ Ընդհանուր առմամբ Թաիզում գրանցվել է 18 հարված․ օդանավակայանից բացի, թիրախում են հայտնվել նաև Մաուզա, Մակբանա շրջաններն ու Մոխայի ճանապարհային խաչմերուկը։