Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի փողոցում։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի ճանապարհահատվածում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:




























