Բահրեյնի անվտանգության ուժերը հունիսի 13-ին նորից կալանավորել են հայտնի բահրեյնցի իրավապաշտպան Նաբիլ Ռաջուբին, որին ազատ էին արձակել մեկ տարի առաջ։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապաշտպանի տիկնոջը՝ Սուբեյա Ռաջուբին։

Բահրեյնի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Ռաջուբը բազմիցս ազատազրկման էր դատապարտվել իշխանություններին քննադատելու եւ ընդդիմության հանրահավաքներ կազմակերպելու համար։ Անցյալ տարվա հուլիսին նրան վաղաժամ ազատել էին թագավորի հրամանով։ Նրան դատապարտել էին կես տարվա ազատազրկման սոցիալական ցանցերում իշխանություններին վիրավորելու համար։

«Անվտանգության ուժերի աշխատակիցները առավոտյան եկել են Նաբիլ Ռաջուբի տուն՝ ներկայացնելով կալանքի ու տան խուզարկության օրդերը»,– պատմել է նրա կինը «Ալ Վասատ» թերթին։