ՆԱՏՕ–ն պլանավորում է Բալթյան երկրներում եւ Լեհաստանում զորքերի 4–ական գումարտակ տեղակայել։ Այս մասին Բրյուսելում կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է Gazeta–ն։

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այս պահին քննարկվում է այդ ուժերի քանակն ու կազմը։

«Հաշվի առնելով մեր ռազմական փորձագետների խորհուրդը՝  մենք համաձայն ենք ռոտացիայի սկզբունքով 4-ական միջազգային գումարտակ տեղակայել Բալթյան հանրապետություններում եւ Լեհաստանում։ Դա հստակ ազդակ կտա, որ ՆԱՏՕ–ն պատրաստ է պաշտպանել իր ցանկացած դաշնակցի»,– ասել է նա։