ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցով քննարկել են Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի համագործակցության հնարավորությունները, հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից։

«Քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում համագործակցության հարցերը։ Լավրովը նորից շեշտել է «Ջաբհաթ ան Նուսրա» ամերիկամետ կողմնորոշմամբ սիրիական հակակառավարական ուժերի եւ «չափավոր» ընդդիմության անվան տակ գործող ջոկատների սահմանազատման անհրաժեշտությունը։ Նշվել է նաեւ Թուրքիայի հետ բաց սահմանով նրանց սնուցելու անթույլատրելիությունը»,– ասել են ԱԳՆ–ից։

Բացի այդ, Քերրին եւ Լավրովը քննարկել են նաեւ Ուկրաինայի հակամարտության թեման։

Սերգեյ Լավրովը ցավակցել է Ջոն Քերրիին Օռլանդոյի ողբերգության կապակցությամբ։