Բելառուսի ԱԳՆ–ն հայտնել է, որ պատրաստ է շարունակել Վաշինգթոնի հետ երկխոսությունը պատժամիջոցների ամբողջական չեղարկման համար։ Այս մասին ասված է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ Մինսկը մտադիր է շարունակել ամերիկացի գործընկերների հետ սկսած երկխոսությունը հարաբերությունները կարգավորելու նպատակով մինչեւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի՝ 2006-ի հունիսի 16-ի հրամանի չեղարկումը։

«Հուսանք, որ պատժամիջոցների հոբելյանական 10-րդ տարին վերջինը կլինի»,– ասել են ԱԳՆ–ից։

Գերատեսչությունից նշել են. «Ակնհայտ է, որ պատժամիջոցային որոշումները, որոնք ընդունվել էին 2006-ին Բուշի վարչակազմի կողմից, հիմնված են ի սկզբանե սխալ այն ուղերձի վրա, որ Բելառուսը կարող է ԱՄՆ անվտանգության համար սպառնալիք լինել»։