ՆԱՏՕ–ի անդամ երկրների պաշտպանական ծախսերը, դաշինքի գնահատմամբ, կաճեն 3 մլրդ դոլարով։ Այս մասին ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ամենամյա աճը կկազմի մոտ 1,5 տոկոս»,– ասել է նա։
Ընդ որում, Ստոլտենբերգը հաստատել է, որ ՆԱՏՕ–ն 4 գումարտակ կտեղակայի Բալթյան երկրներում եւ Լեհաստանում։
Դաշինքի ղեկավարությունը պաշտպանական ծախսերի մեծացման անհրաժեշտությունը բացատրում է Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի կողմից սպառնալիքի աճով։





























