ՆԱՏՕ–ի ղեկավարությունը անարդյունավետ է համարում Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» ժամանակներին վերադառնալը։ Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Այն, ինչ մենք անում ենք, Ռուսաստանի գործողությունների պատասխանն է։ Բայց մենք չենք ուզում Ռուսաստանի հետ առճակատման գնալ, մենք չենք ուզում «սառը պատերազմ»,– ասել է Ստոլտենբերգը։

Ընդ որում, Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ–ն ձգտում է Մոսկվայի հետ ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել։ Նրա խոսքով՝ նման հարաբերությունները կլինեն հօգուտ Ռուսաստանի եւ Եվրատլանտյան գոտում ապրողների։