Ռուս ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ) հրաժարվել է մասնակցել ուղղափառների Տիեզերական ժողովին, որն անցկացվելու է հունիսի 16-27-ը, հունական Կրետեում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Մոսկվայի պատրիարքարանի միջեկեղեցական կապերի բաժնի ղեկավար, մետրոպոլիտ Իլարիոնը:

Նրա խոսքով, ՌՈՒԵ-ն դիմելու է «Կոստանդնուպոլսի պատրիարքին՝ խնդրելով փոփոխել Ժողովի անցկացման ժամկետը, իսկ այդ որոշման արդյունքում հայտնված ժամանակն օգտագործել՝ կուտակված խնդիրները լուծելու եւ հավուր պատշաճի Տիեզերական ժողովին պատրաստվելու համար»:

Ավելի վաղ նման որոշում էին կայացրել նաեւ Բուլղարական, Անտիոքի եւ Վրացական եկեղեցիները:

Կանոնակարգի համաձայն՝ Տիեզերական ժողովը չի կարող կայանալ առանց 14 Եկեղեցիներից նույնիսկ մեկի մասնակցության: