Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Գերմանիա կատարած այցի ժամանակ tsn.ua–ին տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու է առանց ընտանիքի ժամանել Գերմանիա։
«Անդրադառնալով անձնական հարցերին, որոնք վերաբերում են ընտանիքին, ասեմ, որ ես մեծ սիրով առանձին հաղորդման ժամանակ կպատասխանեի ընտանեկան կյանքին վերաբերող հարցերին»։
Լրագրողը Կիեւի քաղաքապետին հարցրել է, թե նա լսե՞լ է արդյոք իր կնոջ ձայնասկավառակը, որը լույս է տեսել Գերմանիայում։ Դրան ի պատասխան՝ Կլիչկոն առաջարկել է համբուրել լրագրողին։
«Կարելի՞ է Ձեզ համբուրել։ Ես շատ եմ ուզում Ձեզ համբուրել։ Ես ամեն անգամ Ձեզ կհամբուրեմ»,– ասել է նա։
Այնուհետեւ Կլիչկոն համբուրել է լրագրողին եւ հեռացել առանց հարցին պատասխանելու։




























