Թուրքիայի ԱԳՆ–ի հրամանագրով փոխվել են մի շարք երկրներում Թուրքիայի դեսպանները։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության փոխտնօրեն Իսմաիլ Հաքքը Մուսան նշանակվել է Փարիզում Թուրքիայի դեսպան, Բրազիլիայի դեսպան Հուսեյն Լազիփ Դիրիօզն էլ նշանակվել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան։
Փոխվել են նաեւ Ադրբեջանում, Գերմանիայում ու մի շարք երկրներում եւ միջազգային կառույցներում Թուրքիայի դեսպանները։





























