ՆԱՏՕ–ն մտադիր է Ռումինիայում բազմազգ բրիգադ տեղակայել Բալթյան երկրներում եւ Լեհաստանում ՆԱՏՕ–ի գումարտակների տեղակայմանը զուգահեռ։ Այս մասին ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների պլանային հանդիպումից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք մտադիր ենք որոշում կայացնել Սեւ ծովում մեր ռազմական ներկայության ընդլայնման հարցով։ Մենք արդեն ուժեղացրել ենք մեր օդային վերահսկողությունը եւ քննարկում ենք Ռումինիայում բազմազգ բրիգադ տեղակայելու համար կառույցներ ստեղծելու հարցը»,– ասել է նա։

Այդ հարցով վերջնական որոշում կկայացվի հուլիսի 8-9–ը Վարշավայի գագաթնաժողովում։