Ուզբեկստանը սահմանափակել է Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից եւ Թուրքմենիայից քաղաքացիների եւ տրանսպորտի մուտքն իր երկրի տարածք։ Այս մասին հայտնում է akipress–ը՝ վկայակոչելով Ուզբեկստանի սահմանապահ ծառայությանը։
«Ուզբեկստանը հունիսի 15-25-ը դադարեցնում է Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից եւ Թուրքմենիայից քաղաքացիների եւ տրանսպորտի մուտքը Ուզբեկստան։ Բացառություն են կազմում Օշի մարզի Կարա–Սույի շրջանի Բարաք էքսկլավի բնակիչները, որոնք Ղրղզստանի եւ Ուզբեկստանի սահմանը կարող են հատել նախկին ռեժիմով»,– ասված է հայտարարության մեջ։
Արգելքի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն ենթադրվում է, որ դա կարող է կապ ունենալ ՇՀԿ գագաթնաժողովի հետ, որը կայանալու է Տաշքենդում հունիսի 23-24–ը։





























