Չնայած Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրում կառուցողական փորձեր կային, ընդհանուր առմամբ դրանում գլուխ են «Ռուսաստանի հարեւանների հետ ի հեճուկս նրա ընկերություն անելու» մտադրությունները, կարծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:   

«Արեւելյան գործընկերությունը»… եւս այնքան էլ անվնաս բան չէ: Ես գիտեմ, որ եղել են  «Արեւելյան գործընկերությունը» կառուցողական գործընթացի վերածելու փորձեր, այնուամենայնիվ գլուխ են բարձրացնում ի հեճուկս Ռուսաստանի ինչ-որ բան անելու մտադրությունները: Մեր հարեւանների հետ ընկերություն անել ի հեճուկս մեզ», — հայտնել է Սերգեյ Լավրովը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում: 

«Արեւելյան գործընկերությունը» Եվրոպական Միության նախագիծն է, որն իր առաջ նպատակ էր դրել ինտեգրացիոն կապեր զարգացնել նախկին ԽՍՀՄ-ի վեց երկրի հետ` Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Բելառուսի: Հաստատվել է  2009-ին: