Հայաստանից Իրաք արտահանումը տարեկան 30-40%-ով աճում է: Այս մասին հունիսի 16-ին Ազգային ժողովում հայտարարեց Էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ ներկայացնելով փոխադարձ ներդրումների պաշտպանության մասին հայ-իրաքյան միջկառավարական համաձայնագրի նախագիծը:
Հայաստանի եւ Իրաքի միջեւ առեւտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է արդեն 132 մլն դոլար: Ըստ նրա, հիմնականում արտահանվում են արդյունաբերական ապրանքներ, եւ արտահանման ծավալները մշտապես աճում են:
Նշենք, որ Հայաստանից արտահանման մեծ մասը կազմել է ծխախոտը՝ 126.2 մլն դոլար:





























