Նավթի համաշխարհային գները հունիսի 16-ին շաբաթվա մեջ առաջին անգամ «կանաչ» գոտում են հայտնվել, քանի որ ներդրողները հիմա ավելի քիչ են անհանգստանում ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի արդյունքների համար, այս մասին են վկայում սաակարկությունների արդյունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Brent տեսակի նավթային խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը աճել է 1.17 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 47.74 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը՝ 0.82 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 46.59 դոլարի:

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր հեռացման շուրջ անորոշությունը երկար ժամանակ բացասական ազդեցություն էր թողնում նավթային շուկայի դինամիկայի վրա: Հանրաքվեն, որը կկայանա արդեն հաջորդ շաբաթ, զսպում էր ներդրողներին ռիսկային քայլեր անելուց ու նրանց ուշադրությունը տեղաշարժել էր ավելի անվտանգ ակտիվների վրա: Սակայն ԵՄ իշխանությունների ներկայացուցիչների մի շարք արտահայտություններ, նաեւ համայնքների պալատի պատգամավոր Ջո Կոկսի սպանությունը, որը ԵՄ կազմում մնալու կողմնակից էր, նվազեցրել են Brexit –ի հավանականությունը ու վերականգնել ներդրողների հետաքրքրությունը ռիսկային ակտիվների նկատմամբ: