Կոռուպցիայի համար նոր մեղադրանք է առաջադրվել Գվատեմալայի նախկին նախագահ Օտտո Պերես Մոլինային՝ բացի ամենայնից նրան մեղադրում են պետական միջոցները յուրացնելու նպատակով հանցավոր սխեմա ստեղծելու մեջ:
Խոսքը 2012-2015թթ. մասին է, երբ քննության տվյալներով Մոլինան նախկին փոխնախագահ Ռոքսանա Բալդետտիի ու նրա քարտուղար Խուան Մոնսոնի աջակցությամբ յուրացրել է մոտ 290 մլն կետսալ ( շուրջ 38 մլն դոլար)՝ որպես «տոկոս» այն պայմանագրերից, որոնք նախագահն առաջարկում էր իրեն աջակցած ընկերություններին , փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
Prensa Libre պորտալը ճշգրտում է, որ հանցավոր սխեմային մասնակցել է ընդամենը 100 մարդ՝ Գվատեմալայի բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնեսմեններ, բանկիրներ, փաստաբաններ ու ֆինանսագետներ: Սկզբում որոշ մարդիկ փողով օգնել են Մոլինայի նախընտրական քարոզչության իրականացմանը, իսկ հետո, նրա հաղթանակից հետո, իշխանությունները սկսել են վերաադարձնել «իրենց պարտքը», պայմանագրերը տալով անհրաժեշտ ֆիրմաներին ու դրա դիմաց տոկոսներ ստանալով:
2015-ի սեպտեմբերին Մոլինայի դեմ քրեական գործ է հարուցվել՝ մաքսային մարմիններում կոռուպցիային մասնակցություն ունենալու կասկածանքով: Դրանից առաջ Գվատեմալայի կոնգրեսը միաձայն հաստատել էր Մոլինայի հրաժարականը, նա զրկվել էր դատական իմունիտետից ու կալանավորվել: Նրա ֆինանսական հաշիվները սառեցվել են ու նրա անշարժ գույքի որոշ մասը կարող է անցնել պետությանը:
Մոլինան Գվատեմալայի առաջին նախագահն է, որը իր պաշտոնավարման ընթացքում հայտնվել է դատարանում: Մոլինայի լիազորությունների ժամկետը պետք է սպառվեր 2016-ի հունվարին:





























