Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը խորհրդարանին առաջարկ է ուղաարկել կառավարության կառուցվածքի փոփոխության մասին , հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Կառավարության ղեկավարը առաջարկում է ստեղծել արդյունաբերության , էներգետիկայի ու ընդերքի գործածման պետհանձնաժողով՝ երկրաբանության ու հանքային պաշարների պետական գործակալության բազայով , ընդլայնել գյուղատնտեսության նախարարության գործառույթները, ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների ու կապի պետհանձնաժողով , վերակազմակերպել ու կրճատել էկոնոմիկայի, տրանսպորտի ու կոմունիկացիաների նախարարության, գրանցման պետական ծառայության , երկրաբանության ու հանքային պաշարների գործակալության գործառույթները, նաեւ ընդլայնել էկոլոգիական ու տեխնիկական անվանգության պետական տեսչության գործառույթները՝ հավելելով դրանց ընդերքի գործածման վերահսկողությունը:
«Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին վարչապետի առաջարկները ստացել են կառավարության անդամների հավանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս փոփոխությունները չեն ենթադրում հաստիքների ավելացում ու լրացուցիչ ֆինանսավորում հանրապետական բյուջեից:





























