ԱՄՆ Պետդեպի աշխատակիցները Բարաք Օբամային կոչ են անում ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի կառավարության դեմ եւ այդ երկրում պետական հեղաշրջում իրականացնել, գրում է The Wall Street Journal–ը։

«Պետդեպի տասնյակ աշխատակիցներ այս շաբաթ իրենց բողոքն են հայտնել Սիրիայում ԱՄՆ քաղաքականության նկատմամբ։ Նրանք ներքին փաստաթուղթ են ստորագրել, որով կոչ են անում նպատակաուղղված հարվածներ հասցնել Դամասկոսի կառավարությանը եւ նշում են, որ ռեժիմի տապալումը ԻՊ–ին հաղթելու միակ միջոցն է»,– մեջբերում է պարբերականը Օբամային ուղղված նամակը։

Պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ փաստաթղթի տակ Պետդեպի 51 աշխատակից է ստորագրել։