Բրազիլիայի զբոսաշրջության նախարար Էնրիկե Ալվեսը հրաժարական է տվել կաշառակերության մեջ մեղադրվելուց 3 օր անց, հայտնում է BBC–ն։

Ալվեսը Բրազիլիայի նախագահի ժ.պ. Միշել Տեմերի ժամանակավոր կառավարության՝ հրաժարական տված 3–րդ նախարարն է։

Ավելի վաղ Բրազիլիայի դատախազությունը զբոսաշրջության նախարարին մեղադրել էր Petrobras–ում կոռուպցիոն սխեմայի մասնակցելու մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Բրազիլիայի սենատը նիստի ժամանակ որոշել էր ժամանակավորապես հեռացնել նախագահ Դիլմա Յուսեֆին պաշտոնից։ Նրան կասկածում են կաշառակերության մեջ։