Դիմահարդարման միջոցներ արտադրող Revlon-ը համաձայնել է 870 մլն դոլարով գնել օծանելիքի Elizabeth Arden ընկերությունը, գրում է The Wall Street Journal-ը:
Հաղորդվում է, որ Elizabeth Arden-ի մեկ բաժնետոմսի համար ընկերությունը 14 դոլար կվճարի, ինչը բաժնետոմսի գնին 50 տոկոս հավելավճար կդառնա փակման պահին: Մրցակցի գնման եւ պարտքի վերաֆինանսավորման համար Revlon-ը 2,6 մլրդ դոլարի ֆինանսական պարտավորություններ կտրամադրի BofA-ից եւ Citigroup-ից, ինչպես նաեւ կօգտագործի 1,8 մլրդ դոլարի երկարաժամկետ վարկեր:
WSJ-ն գրում է, որ Elizabeth Arden-ի գնումը կմեծացնի Revlon-ի ներկայությունը մաշկի խնամքի եւ օծանելիքի ոլորտներում, ինչպես նաեւ կընդարձակի ընկերության աշխարհագրական ներկայությունը: Միաձուլումից հետո ընկերության ամենամյա վաճառքը պետք է մոտ 3 մլրդ դոլար կազմի:
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ գործարքը կավարտվի 2016-ի վերջին, հայտնում է Gazeta-ն:





























