Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը հունիսի 20-ի նիստին կքննարկի Վրաստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումը, լրագրողներին հայտնել է ԵՄ-ի ղեկավարությանը մոտ աղբյուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախարարները կքննարկեն վիզաների ազատականացման հարցը ԵՄ-Վրաստան հարաբերությունների համատեքստում», — ասել է նա:
Աղբյուրի խոսքով, վերջնական որոշում չի ակնկալվում:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2015-ի դեկտեմբերին հայտնել է, որ Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման բոլոր պայմանները: 2016-ի մարտին ԵՄ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ հանրապետության քաղաքացիների համար վիզաները չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Վրաստանի իշխանությունները հույս ունեին, որ ԵՄ-ն արդեն ամռանը չեղյալ կհամարի երկրի քաղաքացիների համար վիզաները, սակայն հունիսի սկզբին այդ հարցի քննարկումը հետաձգեցին:





























