Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բուժական ոլորտի աշխատողի օրվա կապակցությամբ իր դիմումում պատմել է, թե ինչպես է երիտասարդ տարիքում ծանոթացել ապագա կնոջ` Մարինայի հետ, նրա հետ հաճախ գիշերային հերթապահություններ է կատարել, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Պետության ղեկավարի խոսքով, կինը սովորում էր բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսում:
«Այդ տոնն ինձ համար հատկապես զգայական է, որովհետեւ 18 տարեկանում ես առաջին անգամ ծանոթացա ապագա կնոջս հետ, որը բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողուհի էր եւ քանի որ ուզում էի աջակցել նրան, նրա հետ գիշերային հերթափոխներում եմ անցկացրել գուցե առաջին տարին, երբ մենք հանդիպում էինք եւ իմ օրինակով գիտեմ, թե ինչ բարդ, ծանր, բայց շատ շնորհակալ եւ ազնիվ գործ է բժշկի գործը», — ասել է Պորոշենկոն:





























