Եվրամիությունը Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել է մինչեւ 2017-ի հունիսի 23-ը։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է Lenta–ն։

Հայտարարության մեջ ասված է, որ որոշումն ընդունվել է թերակղզու Ռուսաստանին միանալը չճանաչելու ռազմավարության շրջանակներում։

«Սահմանափակող այս միջոցները գործում են միայն Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքում եւ պարտադիր են ԵՄ քաղաքացիների եւ ԵՄ–ում տեղակայված բոլոր ընկերությունների համար»,– ասված է հայտարարության մեջ։

Պատժամիջոցները ներառում են Ղրիմիում արտադրված ապրանքների ներմուծման,  Ղրիմի տարածքում ցանկացած եվրոպական ներդրումների արգելք, այդ թվում՝ անշարժ գույքի ձեռքբերում, բիզնեսի ֆինանսավորում, ծառայությունների, մասնավորապես տուրիստական ծառայությունների մատուցում։ Եվրոպական նավերին արգելված է մտնել Ղրիմի նավահանգիստներ, բացառությամբ արտակարգ դեպքերի։