Տաջիկստանում սահմանապահները կանխել են Աֆղանստանի հետ սահմանը զինված հատելու 2 փորձ՝ վիրավորելով 2 սահմանախախտի եւ առգրավելով ավելի քան 54 կգ թմրանյութ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Տաջիկստանի սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը:

«Շաբաթ գիշերը 4-ական հոգուց բաղկացած թմրավաճառների զինված խմբերը գրեթե միաժամանակ պետական սահմանը հատելիս բախվել են սահմանապահ ջոկատներին եւ չեն ենթարկվել կանգ առնելու պահանջին, որից հետո հրաձգություն է սկսվել»,- ասել են մամուլի ծառայությունից:

Բախումներից վիրավորվել է 2 սահմանախախտ, մյուսները դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է ավելի քան 14 կգ հաշիշ տեսակի թմրանյութ, մոտ 40 կգ կանեփ, ԱԿՍ 74 տեսակի 2 ինքնաձիգ եւ ավելի քան 50 մարտական փամփուշտ: