Հայտնի ամերիկացի բիզնեսմեն Դոնալդ Թրամփը լրջորեն մտածում է 2012-ին, Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու հնարավորության մասին: Այդ մասին նա հայտարարել է Fox news-ին տված հարցազրույցում:
«Ես դա ասում եմ ամենայն լրջությամբ: Ես տանել չեմ կարողանում այն, ինչ տեղի է ունենում իմ երկրում»,- ասել է նա:
Թրամփի խոսքով, արդեն մի քանի տարի է, ինչ իրեն խնդրում են առաջադրել թեկնածությունը, բայց դա մինչ այժմ իրեն չի հետաքրքրել: «Առաջին անգամ ես սկսեցի մտածել դրա մասին: Ես չեմ ասում, որ ես կառաջադրեմ իմ թեկնածությունը, բայց ես լրջորեն կմտածեմ դրա մասին»,- հայտարարել է գործարարը:




























