Hanergy Holding Group չինական ընկերությունը Պեկինում հատուկ միջոցառման ժամանակ ներկայացրել է 4 կոնցեպտ մեքենա, որոնց ակումուլյատորները սնուցվում են արեւային մարտկոցներից։ Ենթադրվում է, որ սերիական արտադրությունը կսկսվի 2020-ին, հայտնում է Motor–ը։
Արեւային մարտկոցները տեղադրված են նախատիպերի ծածկի եւ կապոտի վրա։ Էներգիան կուտակվում է լիթիում–իոնային մարտկոցներում, որոնք ապահովում են 80 կմ ընթացք։ Մարտկոցներն ամբողջովին լիցքավորվելու համար 6 ժամ է անհրաժեշտ։
Hanergy Solar R կոչվող առաջին կոնցպետ մեքենան ծածկի վրա արեւային պանելով եւ 6 մ երկարությամբ մինիվեն է։ Բացի այդ, արեւային մարտկոցներ կան կապոտի եւ դռների վրա։ Ծածկի մարտկոցներից ստացվող էներգիան փոխանցվում է հետին անիվներին, կապոտի մարտկոցներից ստացվող էներգիան՝ առջեւի։
Երկդռնանի Solar A–ն ծածկի վրա ունի արեւային մարտկոցներ, որոնք կարող են բացվել տիեզերական կայանների նման։ Այդ դեպքում մեքենայի ընդհանուր մակերեսը 7.5 մ է դառնում։
Solar O կոնցեպտ սիթի–քարի առանձնահատկությունը 2 ծալովի էլեկտրական սքութերներն են, որոնք պահվում են բեռնախցում։ 4-րդ նախատիպը, որն անուն չունի, հեչբեք է՝ մեծ անիվներով եւ հետեւի դռներով, որոնք բացվում են շարժմանն հակընթաց։





























