Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինը մեկնաբանել է իր անդամակցությունը կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը՝ ՌԴ մայրաքաղաքի ղեկավար դառնալու շշուկների համատեքստում: «Ոչ, ոչ, ոչ: Դա դրա հետ բոլորովին կապված չէ եւ իմ ազգանունը չպետք է այնտեղ (կուսակցության թեկնածուների ցանկում) հայտնվի»,- ասել է նա «Կոմսոմոլսկայա պրավդային»:
Նա նաեւ հայտարարել է, թե չի քննարկել իր նշանակման հարցը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Մենք քննարկել ենք իրավիճակը Մոսկվայում»,- ասել է Ռեսինը:
Նա կարծիք է հայտնել, որ քաղաքապետի պաշտոնում պետք է նշանակվի իրենից առնվազն 20-25 տարով ավելի երիտասարդ գործիչ, միեւնույն ժամանակ ասել է, թե թե չգիտի՝ ով է լինելու նոր քաղաքապետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դադարեցրել էր Յուրի Լուժկովի լիազորությունները՝ «նախագահի վստահությունը կորցնելու» պատճառաբանությամբ:
Հոկտեմբերի 9-ին «Եդինայա Ռոսիան» նախագահին կներկայացնի Մոսկվայի քաղաքապետի նոր թեկնածուների անունները:




























