Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունում սեքսուալ սկանդալ է հասունանում: Ինտերնետում տեսանյութ է հայտնվել, որտեղ Յուլի Տիմոշենկոյի բլոկի անդամ Իլեգ Լյաշկոն խոստովանում է, որ սեռական հարաբերություններ ունի Բորյա անունով տղամարդու հետ:
Տեսանյութը, որը տեղադրված է YouTube կայքում, Լյաշկոյի ցուցմունքներ է տալիս Կիեւի դատախազության քննիչին: Նա հայտարարում է, որ տվյալ տեսանյութը կեղծ է եւ խնդրում է դատախազությանը հայտնաբերել այդ տեսանյութի հեղինակին, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Իմ հետ պայքարում ընդդիմախոսներն իջել են գոտկատեղից ներքեւ եւ այնտեղ կարծես, իրենց շատ լավ են զգում»,- հայտարարել է Լյաշկոն: Նրա կարծիքով, «սեւ PR» անողները անվանարկում են իրեն, «իզուր փորձում են հունից հանել մարդուն, ով հիմնավոր ու համոզիչ փաստարկներով պնդում է իր քաղաքական հայացքները»:





























