Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ին երեկոյան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններում են գտնվում 45 տուժած: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
18-ը տեղափոխվել է շտապօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Տուժածներից 25-ը ոստիկաններ են։
Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին։
Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։





























