Քլոե եւ Քիմ Քարդաշյան քույրերը ցուցադրել են իրենց սեփական՝  Kardashian for Bebe հավաքածուի հագուստները՝ միաժամանակ այդ հագուստներով երեւալով հասարակության մեջ:

Հավաքածուի վրա նրանք միասին են աշխատել: Կիպ հագուստը՝ Herve Leger-ի ոճով եւ խորը բացվածքով, բավական սազել է երկու քույրերին, հաղորդում է FashionTime.ru կայքը:

Քլոեն նախընտրել է արծաթավուն նրբերանգը, իսկ ավելի ակտիվ քույրը՝ Քիմը ընտրել է կանաչավուն երանգը: Նման եղանակով գովազված հավաքածուի վաճառքը նախատեսված է հոկտեմբերի կեսին: