Ամերիկյան Google կորպորացիայի ինքնակառավարվող ավտոմեքենան նորից դարձել է վթարի մասնակից, հայտնում է Informing–ը:
Վթարը Լոս Աջելեսում է կատարվել: Google ավտոմեքենան կանգնած է եղել խաչմերուկին, երբ հետեւից մի Mitsubishi է բախվել նրան 11 կմ/ժ արագությամբ:
Ինքնակառավարվող ավտոմեքենայի սենսորները վնասվել են: Մեքենայի վարորդը չի տուժել:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Google –ի փոխադրամիջոցը վթարի մասնակից էր դարձել Քալիֆորնիայում: Այդ ժամանակ ավտոմեքենան բախվել էր ռեյսային ավտոբուսին: Վթարի պատճառը համակարգչային ծրագրային ապահովման խնդիրներն էին: Կորպորացիան ընդունել էր վթարի համար «մասնակի պատասխանատվությունը»:





























