Հալեպում հայ զինծառայող է զոհվել: Սիրիայում հրատարակվող հայկական  «Գանձասար» թերթը հայտնում է, որ զոհվածը 1992 թվականին ծնված Հարութ Մանուկ Պողոսյանն էր: 

Հարութ Մանուկ Պողոսյանը զոհվել է Հալեպի հարավ-արեւելյան մասում մարտերի ընթացքում: Զոհվածի մարմինը վաղը կփոխանցեն հարազատներին: