Առայժմ ապացույց չկա, որ Նյու Յորքի Չելսի շրջանում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է: Ըստ Reuters-ի՝ քաղաքային իշխանություններն ու ոստիկանության ներկայացուցիչները հակված են վարկածին, որ դա «կանխամտածված քրեական հանցագործություն էր»:

Քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, միաժամանակ, չի բացառել, որ պայթյունը, որի հետեւանքով 29 մարդ է տուժել, կարող էր տեղի ունենալ գազի արտահոսքի պատճառով: Դեպքից երեք ժամ անց դե Բլազիոն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ միջադեպում «ահաբեկչության հետքեր» չկան:

Ամեն դեպքում, իրավապահները դեռեւս ամբողջությամբ չեն բացառում ահաբեկչության վարկածը: