Վստահ եմ՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի: Այս մասին լրագրողներին ասել է սեպտեմբերի 18-ին Պետդումայի ընտրություններին քվեարկության համար Հայաստանում ՌԴ դեսպանություն եկած դեսպան Իվան Վոլինկինը:
Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանում երկու ընտրատեղամաս է գործում. Երեւանում՝ դեսպանության շենքում եւ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսությունում, որտեղ կարող են քվեարկությանը մասնակցել Ռուսաստանի քաղաքացիներ Շիրակի եւ Լոռու մարզերից:
Բացի այդ, գործում է շրջիկ քվեատուփ այն քաղաքացիների համար, որոնք չեն կարող ինքնուրույն ընտրատեղամասեր այցելել:
«Կարծում եմ՝ դիրքորոշում ունեցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է կատարի իր ընտրությունը: Դրանից է կախված երկրի ապագան»,- հայտարարել է դեսպանը:
Առավոտյան ժամը 12:00-ի դրությամբ քվեարկել է 428 մարդ:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի ընտրություններին 14 կուսակցություն է մասնակցում:





























