Իսպանական Բարսելոնայի Պրեմիա դե Մար շրջանում բնակելի շենքում պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 15 մարդ վիրավոր է, նրանցից 3-ի վիճակը ծանր է գնահատվում:

Պայթյունի պատճառը դեռեւս պարզ չէ: Ենթադրվում է, որ խոսքը գազի արտահոսքի մասին է: Դեպքի վայրում հրշեջներ եւ փրկարարներ են աշխատում, շենքի բնակիչներին տարհանել են:

Իսպանական մամուլի տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով նաեւ հարեւան շենքերն են վնասվել: