Հարավային Չինաստանում խտացված ծծմբաթթու տեղափոխող բեռնատար է շրջվել: 20 տոննա քիմիկատի ազդեցության գոտին շուրջ 3 ք.կմ մակերես է ընդգրծել:
Ըստ ՄԻՐ 24-ի՝ դեպքը տեղի է ունեցել Գուանսոի Չժուան ինքնավար շրջանում: Բեռնատարը շրջվել է թեթեւ մարդատար ավտոմեքենայի հետ բախվելու արդյունքում:
Դեպքի վայրը փակ է երթեւեկության համար, այնտեղ հրշեջներ եւ բնապահպաններ են աշխատում:



























