Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունի հետեւանքով բանակի գեներալ եւ նրա մի քանի թիկնապահներ են զոհվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հաղորդվում է, որ մահապարտն ականապատ ավտոմեքենան ուղղել է գեներալ Մոհամմեդ Ջիմալ Գուբաալի ավտոշարասյան ուղղությամբ: Հարձակումը տեղի է ունեցել երկրի պաշտպանության նախարարության շենքից ոչ հեռու:

Բարձրաստիճան զինվորականի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» խմբավորումը: