Հունական Լեսբոս կղզու Մորիա փախստականների ճամբարում հրդեհ է բռնկվել: AFP-ի փոխանցմամբ՝ հազարավոր մարդիկ խուճապահար հեռանում են ճամբարից:
Ըստ Independent-ի՝ ներկայում կրակը տեղայնացվել է, նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան: Ոստիկանությունը հետաքննում է ճամբարի կենսապայմանների դեմ բողոքելու նպատակով հրդեհման մասին պնդումները:
Սեպտեմբերի 18-ի երեկոյից ի վեր կղզում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք շարունակվել են նաեւ սեպտեմբերի 19-ին: Պատճառը լուրերն են այն մասին, որ փախստականների մի մասին հետ են վերադարձնելու Թուրքիա: Ըստ Greekreporter-ի՝ տեղի բնակիչները պահանջում են փախստականների եւ միգրանտների թիվը կրճատել՝ հասցնելով շուրջ 3000-ի: Ընդհանուր առմամբ, կղզում ավելի քան 5000 փախստական կա:



























