Մոտ հարյուր դպրոցականներ վիճաբանել են Լոնդոնի հարավ-արեւելքում գտնվող մի փաբի մոտ, հայտնել է BBC News–ը: Երկու մարդու հիվանդանոց են տեղափոխել, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Ոստիկանությունը կալանավորել է ծեծռկռտուքի յոթ մասնակիցների: Ականատեսների խոսքով փաբի մոտ հավաքվել էին երիտասարդներ, որոնց մեծ մասը դպրոցական համազգեստով էր, իսկ թե ինչից էր սկսվել վեճը՝ պարզ չէ: