Մոլդովայում երեքշաբթի կոռուպցիայի գործով հատուկ գործողության շրջանակում դատավորների են ձերբակալել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի (ԱՀԿ) մամուլի ծառայությունից: 

«Գործողության շրջանակում, որն իրականացվել է հակակոռուպցիոն դատախազների եւ ԱՀԿ-ի սպաների կողմից, 15 մարդ է ձերբակալվել` դատավորներ, նախկին դատավորներ եւ դատական կատարածուներ: Գործողությունը շարունակվում է: Հետո լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի», — հայտնել են հակակոռուպցիոն կենտրոնից: 

Գերատեսչությունից նշել են, որ առավոտից ամբողջ երկրով մեկ խուզարկություններ են անցկացվում ծառայողական աշխատասենյակներում եւ կոռուպցիայի գործով կասկածվողների բնակության վայրերում: 

Տեղի ԶԼՄ-ները պնդում են, որ ձերբակալությունները տեղի են ունենում բանկային համակարգի միջոցով 20 մլն դոլարի լվացման գործի շրջանակում: