Չինաստանը դեմ է Հարավային Կորեայում THAAD ամերիկյան հրթիռային համակարգի տեղակայմանը: Սինխուա գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը:
Նրա խոսքով՝ չինական կողմն անփոփոխ կողմ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը եւ այդ խնդիրը երկխոսության ճանապարհով լուծելուն:
Միաժամանակ, Չինաստանը դրական է գնահատում Փհենյանի միջուկային փորձարկումներին ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռնարկած վերջին միջոցառումները եւ կողմերին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրացման:





























