Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում պայթյունները կազմակերպելու մեջ կասկածվող Ահմադ Խան Ռահամին այցելել է պակիստանյան քաղաք, որը «Թալիբան»-ի ղեկավարության «տունն» է համարվում: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Ռահամին գրեթե մեկ տարի՝ 2013 թվականի ապրիլից մինչեւ 2014-ի մարտը, անցկացրել է Պակիստանում եւ Աֆղանստանում: Աղբյուրի տվյալներով՝ Ռահամին եղել է Քվետա քաղաքում, որը համարվում է աֆղանական թալիբների «տունը»:

Ազգային անվտանգության հարցերի փորձագետ Ռիչարդ Քլարքի խոսքով, եթե մարդն այնտեղ մի քանի օր է անցկացնում, կասկածներ են առաջանում, որ նա հավաքագրվել է ահաբեկիչների կողմից: