Քալիֆորնիայի լեռներում U-2 հետախույզ-օդանավ է կործանվել: Ըստ Breaking 911-ի՝ օդաչուները հասցրել են դուրս նետվել, սակայն նրանց գտնվելու վայրի եւ վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:

Նշվում է, որ օդանավի կործանման վայրում ծխի ամպեր են երեւում: ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը հաստատել է օդանավի կործանման մասին տեղեկությունը:

Lockheed U-2 հետախույզ-օդանավը հետախուզական տեղեկություններ է հայթայթում օր ու գիշեր, ցանկացած եղանակին, շատ մեծ՝ 21.000 մետր բարձրությունից: