Այսօր, հոկտեմբերի 16-ին Համբուրգում 39-ամյա Վիտալի Կլիչկոն կանցկացնի իր 43-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Մրցակիցը 38-ամյա ամերիկացի Շենոն Բրիգսն է: Մենամարտը գերծանրքաշային կարգի WBC վարկածի աշխարհի չեմպիոնի կոչման համար է:

Բոլոր տոմսերը վաճառվել են: Մենամարտը Երեւանի ժամանակով 00:00-ին ուղիղ եթերում կցուցադրի «Россия 2» հեռուստաալիքը:

Բռնցքամարտիկներն արդեն կշռվել են: Բրիգսը հինգ կիլոգրամ ծանր է Կլիչկոյից: Ամերիկացու քաշն է 119 կգ, ուկրաինացի Կլիչկոյինը` 114 կգ: