Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչի հետ եւ քննարկել բարձրաստիճան այցելությունների կազմակերպման հարցեր:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ կողմերը կարեւորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։

Հանդիպման օրակարգում էին տնտեսական փոխգործակցության աշխուժացման հարցերը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկեւիչն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ ընթացքող բանակցային գործընթացին։