Կանադայի Արքայազն Էդուարդ կղզում տարհանում են բոլոր դպրոցները «պոտենցիալ սպառնալիքի պատճառով»: Այս մասին հայտնում է CNNсо-ն՝ վկայակոչելով Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշված է, որ ակտիվացված է դպրոցների արտակարգ տարհանման պլանը: Դպրոցների անձնակազմն աշակերտներին անվտանգ վայրեր է տեղափոխում, որտեղ նրանց կարող են հանդիպել ծնողները: Վերջիններիս խնդրում են սպասել մինչեւ նոր հրահանգներ ստանալը: Կղզում ընդհանուր թվով տարհանվել են 63 դպրոցներ:



























