Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցեր:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահը Պուտինին շնորհավորել է Պետդումայի հաջող ընտրությունների առիթով:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ սիրիական հակամարտության կարգավորման հետ կապված խնդիրներին:





























