Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Պյոտր Պորոշենկոն եւ Բարաք Օբաման հանդիպման ընթացքում քննարկել են Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքը: Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում:
Պորոշենկոյի խոսքով՝ երկարատեւ զրույց է ունեցել Բարաք Օբամայի հետ, քննարկել են Մինսկի համաձայնություների իրականացմանն ուղղված հետագա քայլերը եւ «ճանապարհային քարտեզի» կազմմանն ուղղված գործողությունների համակարգումը:
Բացի այդ, խոսվել է Ուկրաինայում բարեփոխումներին ԱՄՆ-ի աջակցության, մասնավորապես՝ 1 մլրդ դոլարի չափով վարկայի երաշխիքների հարցում ֆինանսական օգնության տրամադրման մասին:





























