Կենտրոնական Չինաստանում բեռնատարը մեծ արագությամբ բախվել է դպրոցական ավտոբուսին,առնվազն 13 մարդ է վիրավորում ստացել, հայտնում է CCTV հեռուստաալիքը:

Վթարը տեղի է ունեցել Խենան նահանգի Սույսյան շրջանում:

Twitter-ում հեռուստաալիքի միկրոբլոգում հրապարակված տեսագրությունում երեւում է մի ոչ մեծ բեռնատար, որը խաչմերուկներից մեկում մեծ արագությամբ բախվում է դպրոցական ավտոբուսին: